ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԿԲ փոխնախագահն անեկդոտ է պատմում

ԿԲ փոխնախագահն անեկդոտ է պատմում
07.02.2017 | 21:35

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում հայտարարեց, թե հասկանալի է, որ 2017-ն է, նախընտրական շրջան է, և ամբոխահաճո ինչ-որ հայտարարություններ պիտի արվեն Ազգային ժողովում:


«Հիմա էլ «դեֆոլտ» բառն է շրջանառության մեջ մտել: Ոչ բանկային համակարգը, առավել ևս ոչ մեր երկիրն այդ ռիսկի առաջ կանգնած չեն ընդհանրապես: Սա ցանկացած մակարդակում ապացուցելի խնդիր է», - ասաց ԿԲ փոխնախագահը՝ արձագանքելով Հրանտ Բագրատյանին և անեկդոտ պատմեց.««Գյուղի կենտրոնում կանգնում են, մեկը մյուսի կնոջ հասցեին անպատիվ բաներ ա ասում, հետո մոտենում, ասում ա, բայց ես կին չունեմ: Նա էլ ասում ա՝ բայց ես իմ ասածն ասեցի»: Հիմա մենք այդպիսի վիճակում ենք՝ հայտարարություն է արվում արվելու համար»:

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ